ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինձ դա դուր չեկավ. Ռոբերտ Քոչարյանն՝ Արցախի վերաբերյալ Պուտինի հայտարարության մասին

Ինձ դա դուր չեկավ, բայց ձեզ իրենց տեղը դրեք։ Եթե Հայաստանն ինքը չի արձագանքում, իրավունք ունե՞նք պահանջելու ուրիշներից։ Այս մասին փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չարձագանքեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս է, և արդյոք համաձայն է այդ հայտարարության հետ, փոխանցում է News.am-ը: 

Նա պարզաբանեց որ Պուտինի հետ շփվելու հնարավորություն է ունեցել, սակայն բնավորություն չունի պատմել այդ շփման մասին։ «Դուք չգիտեք, թե զրույցի ընթացքում կարծիք հայտնել եմ, թե՝ ոչ։ Մենք չպետք է պահանջենք ուրիշներից լինել ավելի հայամետ, քան մեր իշխանությունները»,- նշեց Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահի նման հայտարարության պատճառը նաև այն իրողություններն են, որոնք եղել են պատերազմի ժամանակ և դրանից հետո։  

«Եթե մեր երկրի իշխանությունները չեն պատասխանում Ալիևի հայտարարություններին այն մասին, թե հարցը վերջնականապես լուծված է, ապա ի՞նչ եք սպասում, որ Հայաստանը կարձագանքի՞ Ռուսաստանի հայտարարություններին։ Ռուսաստանի նախագահը լսում է Ալիևի, Էրդողանի, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները և Հայաստանից որևէ արձագանք չի լսում։ Ուզում եք, որ Ռուսաստանի նախագահն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի վարչապետը, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի ԱԳՆ ղեկավարը»,- պարզաբանեց երկրորդ նախագահը։

Նա հիշեցրեց, որ ինքը եղել է Արցախի անկախության հռչակագրի համահեղինակ։ «Այս Հռչակագիրն իրավական տեսանկյունից դեռ անխոցելի է։ Երբ ես մասնակցում էի բանակցային գործընթացին, չկար մի փաստաթուղթ, որը կենթադրեր, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Քի Ուեսթում մենք նույնիսկ քննարկել ենք Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը։ Այստեղ իմ մոտեցումը պարզ է »,- եզրափակեց Քոչարյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: