Այս պահին Ադրբեջանից հայրենադարձվել է 150 գերի. իրավապաշտպան
Մինչ օրս ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել 150 գերեվարված զինծառայողի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանում պաշտոնապես 38 գերի է պահվում, ապացուցված գերեվարման 80 դեպք էլ շարունակում է մնալ չհաստատված։
«Այլ երկրների ներկայացուցիչներն այս առումով Ադրբեջանի պաշտոնյաների հետ որոշակի աշխատանք են իրականացնում տարբեր մակարդակներում, սակայն չեմ կարծում, որ այդ գործընկերներն առավելագույն ջանասիրություն են դրսևորում, քանի որ տեսնում են հայ–ադրբեջանական իշխանությունների համագործակցությունը։ Հայկական կողմից չկա խնդրանք–պահանջ, որպեսզի միջազգային գործընկերները լուծեն այդ խնդիրները, ինչպես նաև չեն ցանկանում «վատամարդ» լինել, քանի որ ՀՀ–ն բարիդրացիական հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի հետ», – ասել է Սահակյանը։
Իրավապաշտպանը նաև ընդգծել է, որ այդ 80 հոգին ՀՀ–ում անհետ կորածների ցուցակում չեն։ Շեշտեց` անհետ կորած են համարվում նրանք, ում վերաբերյալ տեղեկություն չկա, այսինքն` հնարավոր է գերեվարվել են կամ զոհվել մարտի դաշտում, ուղղակի նրանց դիերը դեռևս հայտնաբերված չեն։
2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց վերաբերյալ էլ նա ընդգծել է, որ դեռևս 1 անձ շարունակում է գերության մեջ մնալ։
«Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը։ Ընդհանուր առմամբ 32 հոգի է այդ օրը գերի ընկել։ Զինծառայողներից մեկն էլ, որը մահացել է արդեն գերության ժամանակ, տվյալներ ունենք, որ վիրավորվել է արդեն Ադրբեջանում պահման ընթացքում։ Հանգամանքները դեռևս պետք է պարզվեն»,– ասել է իրավապաշտպանը։
Խոսելով գերեվարված շիրակցիների մասին` Սահակյանը նշել է, որ այս պահին 62 գերիներից 30–ը չեն հայրենադարձվել։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4,12 կմ/ժ