ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի փոխդեսպանը Հայաստանին հանձնեց Հունաստանի ԱԳՆ-ի նվիրաբերած «Մոդեռնա» պատվաստանյութի 35․000 չափաբաժինը

Ս․թ․փետրվարի 24-ին, Հայաստանում Հունաստանի փոխդեսպան Էմանուիլ Ասիմակոպուլոսը պաշտոնապես Հայաստանին հանձնեց Հունաստանի Արտաքին գործերի նախարարության նվիրաբերած  «Մոդեռնա» պատվաստանյութի 35․000 չափաբաժինը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Հունաստանի դեսպանությունից:

«Ցանկանում եմ արտահայտել մեր մեծ գոհունակությունը, այսօր «Մոդեռնա» պատվաստանյութի այս 35․000 չափաբաժնի նվիրատվության ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ։ Այսպիսով, մենք գործնականում օգնում ենք մեր հայ բարեկամներին COVID -19 համավարակի դեմ պայքարում։ Այս կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի արտաքին գործերի և Առողջապահության նախարարություններին՝ մեր օրինակելի համագործակցության և ծրագրի հաջող իրականացման գործում իրենց աջակցության համար»,-նշել է փոխդեսպանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: