ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կադիրովը խորհուրդ է տվել Իլոն Մասկին չմրցել Պուտինի հետ

Фото: Елена Афонина / ТАСС

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Իլոն Մասկին խորհուրդ է տվել չմրցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև հրավիրել է ամերիկացի միլիարդատիրոջը վերապատրաստում անցնել Չեչնիայում։

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ Պուտինին մենամարտի է հրավիրում, և խաղադրույքը կլինի Ուկրաինան: Մասկը նշել էր, որ ինքը «բացարձակապես լուրջ է» և «պատիվ կունենար», եթե Պուտինը ընդունի մարտահրավերը:

«Իլոն Մասկ, ես քեզ խորհուրդ չեմ տա մրցել Պուտինի հետ։ Քաշային կատեգորիաները շատ տարբեր են։ Եվ դա նույնիսկ մարտարվեստի կամ, օրինակ, ձյուդոյի մասին չէ։ Ինչպե՞ս ես դա պատկերացնում, դու ռինգի կարմիր անկյունում ես՝ գործարար և բլոգեր: Պուտինը կապույտում՝ համաշխարհային քաղաքական գործիչ, ստրատեգ, Արևմուտքի և ԱՄՆ-ի սարսափ: Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ սպորտային տեսք կունենա, երբ սկսի ծեծել ավելի թույլ հակառակորդին»,- գրել է Կադիրովը Telegram-ում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: