ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքը

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Քննարկվել են Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ իրավիճակի զարգացման տարբեր ասպեկտներ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է Panorama.am։

ՌԴ ղեկավարը զրուցակցին տեղեկացրել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի մասին։ Բացի այդ, նրանք դրական են գնահատել Անթալիայում և Մոսկվայում ԱԳ նախարարների վերջին բանակցությունների արդյունքները։

Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ Ուկրաինայի տարածքից Թուրքիայի քաղաքացիների տարհանման հարցում աջակցության համար։

«Զրույցում հատուկ շեշտադրվել է մարդասիրական բաղադրիչը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի տարածքից Թուրքիայի քաղաքացիների տարհանման, ինչպես նաև Ռուսաստանի նավահանգիստներից դեպի Ազովի ծով թուրքական բեռներով նավերի անվտանգ ելքի հարցում աջակցության համար»,- նշել են Կրեմլում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: