ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել՝ արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հիշեցրել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերն ու ընդգծել, որ Գուտերեշի խոսքերն ու իրականությունն ամբողջովին այլ է:

« «Ի վերջո, ամեն ինչ հանգում է արժեքներին [...] Մենք ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել աշխարհ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներով՝ խաղաղություն, արդարություն, հարգանք, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և համերաշխություն». ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հենց այսպես է ներկայացնում կառույցի առաքելությունը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Այնինչ, իրականությունն ամբողջությամբ այլ է: ՄԱԿ-ը իր մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներով խաղաղության և մարդու իրավունքների, հանդուրժողականության և համերաշխության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշիում մոտ 5000 անտուն մնացած շուշեցիների աչքի առաջ նշում է հանցագործ երկրի հետ իր համագործակցության 30 տարին։

Սա այն դեպքում, երբ 30 տարի շարունակ, տրվելով Ադրբեջանի սադրանքներին, ուղիղ անտեսել է Արցախի ժողովրդի իրավունքները, անտարբերություն ցուցաբերել Ադրբեջանի ԽՍՀ տարբեր քաղաքներից անտուն ու անօթևան մնացած հազարավոր փախստականների նկատմամբ, լռել 44 օր շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին, և այսօր էլ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված 40 000 մարդկանց։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, անդամ երկրները, Շուշիում կազմակերպված միջոցառմանը մասնակից ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել՝ արդյո՞ք սրանք են իրենց դավանած արժեքները, արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված և այսօր էլ իրականացվող ադրբեջանական հանցագործությունները», - հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 7,2 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: