ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Fitch-ը հաստատել է «B+» վարկանիշը Հայաստանի համար

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի`  արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման և բիզնես միջավայրի որակը, մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության հուսալի հիմքը, ինչպես նաև՝ բարեփոխումների իրականացման ամուր հանձնառությունը: Այս ուժեղ կողմերին հակադրվում են բարձր արտարժութային պետական պարտքը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական ռիսկերը:

Միջազգային վարկանիշային գործակալությունից կանխատեսել են, որ Հայաստանի վրա բացասաբար են ազդելու Ռուսաստանում ճգնաժամի հետևանքները՝ հաշվի առնելով երկու երկրների տնտեսությունների միջև առկա կարևոր կապերը, սակայն Fitch-ն ակնկալում է, որ ֆինանսավորման տարբերակներն ու երկարաժամկետ կոմերցիոն պարտքի պրոֆիլը կարող են օգնել Հայաստանին՝ հաղթահարելու ցնցումն առանց վճարունակության լուրջ վատթարացման:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: