ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի

© Сергей Карпухин/ТАСС

Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, գրում է ՏԱՍՍ-ը։ 

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։

«Այս առիթով, ինչպես ասացի, մենք ընդառաջ քայլ ենք անում և խոսում ենք արտգործնախարարների հանդիպման շրջանակում պայմանագրերի նախաստորագրման ժամանակ պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորության մասին։ Դա անելու համար մենք պետք է պայմանագիրը կնքենք, հասկանանք, թե ինչի շուրջ ենք պայմանավորվել, որից հետո արտգործնախարարները նախաստորագրեն այն, և պետությունների ղեկավարները, չորսով հանդիպելով, կարող են լուծել մնացած որոշ հարցեր»,- պարզաբանել է Մեդինսկին։

Ավելիր վաղ նա ասել էր, որ Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից, ասել է Ուկրաինայի պատվիրակության հետ ռուսական կողմի գլխավոր բանակցորդ Վլադիմիր Մեդինսկին։ Նաև, ըստ նրա, Կիևի առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները։

Մեդինսկին հավելել է, որ Կիևի առաջարկները ներառում են Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով մշտապես չեզոք պետություն հռչակելը։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: