ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան

© Пресс-служба МИД РФ

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան` քննարկելու ուկրաինական ճգնաժամն ու էներգետիկ համագործակցությունը: Իտալիայի արգործնախարարության կայքում նշված է, որ ուղևորությունը կսկսվի շաբաթ օրը դեպի Բաքու և կավարտվի կիրակի` Երևանում։

Իտալիայի արտաքին գործերի նախարարը մտադիր է հանդիպել երկու հանրապետությունների բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահների հետ:

Երևանում բանակցությունների առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։ Բաքու այցի ժամանակ էլ քննարկում կլինի էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Նշվում է նաև, որ Դի Մայոն մտադիր է քննարկել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հարցը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    24°  12° 
    12.05.2024
    21°  11° 
    13.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: