ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալխաս Ամոյանը թուրքի նկատմամբ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը մրցեց 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ և հաղթանակ տարավ 4:3 հաշվով, փոխանցում է News.am:

Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը ակտիվ էր, բայց գորգի մրցավարը պարբերաբար ակտիվություն էր պահանջում: Մի քանի զգուշացումից հետո մրցավարը պասիվություն տվեց և Ամոյանին նստեցրեց պարտեր: Թուրք ըմբիշը երկու միավորանոց գլորում կատարեց: Ըմբիշները գնացին հանգստի 0:3 հաշվով՝ թուրք ըմբիշի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում աշխարհի չեմպիոնն ավելացրեց ճնշումը: Գորգի մրցավարը թուրք ըմբիշին պասիվություն տվեց: Ամոյանը երկու միավորանոց գլորում կատարեց: Թուրք ըմբիշի մարիչները բողոքարկեցին մրցավարի որոշումը, բայց չշահեցին: Հաշիվը դարձավ 4:3: Երկրորդ մրցափուլի ավարտին գորգի մրցավարը ևս մեկ անգամ Ամոյանին պարտեր նստեցրեց, բայց աշխարհի չեմպիոնը հրաշալի պաշտպանվեց: Թուրք ըմբիշը չկարողացավ միավոր վաստակել, և Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Թուրք ըմբիշը վերջում չկարողացավ զսպել արցունքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    24°  13° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: