ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ նախագահը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բարեխղճորեն մասնակցել խաղաղության հասնելուն ուղղված բանակցություններին

Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի՝ Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքում արված հայտարարության մեջ, փոխանցում է News.am:

Ադրբեջան կատարած այցի շրջանակում ԵԱՀԿ նախագահը հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Բանակցությունները նվիրված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղության հասնելու և չլուծված խնդիրների կարգավորման ուղիների որոնման հարցին ԵԱՀԿ մասնակցությանը:

«Հուսով ենք, որոնք առաջ կշարժվենք, հատկապես անհետաձգելի հումանիտար խնդիրների կարգավորման հարցում, որոնցից են կալանավորված անձանց ազատ արձակումը, անհետ կորածների մասին տեղեկության փոխանակումը, ականազերծումը, պատմական և մշակութային կառույցների պաշտպանումը»,- ընդգծել է նա:

Բաքվում, ինչպես և Երևանում, Ռաուն ընդգծել է իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դերը և առաջարկել է ակտիվացնել նրա մասնակցությունը. «Նրա աշխատանքը կարող է հավելյալ օգուտ բերել՝ նպաստելով անվտանգությանը, վստահության ամրապնդմանը, հեշտացնելով հումանիտար հասանելիությունը և ներդրում անելով այլ կենսական կարևորության հարցերի կարգավորման հարցում»:

Հայաստանում Ռաուն հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Լեհաստանը, որը նախագահում է կազմակերպությունում, վճռականորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են երկխոսության առաջխաղացմանը, որն անհրաժեշտ է տեղում պահպանվող լարվածության ապաէսկալացման համար: Կոչ ենք անում ե՛ւ Հայատսանին, ե՛ւ Ադրբեջանին բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծմանը»,- ընդգծել է նա:

Ռաուն մատնանշել է ԵԱՀԿ դրական ներդրումը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված ջանքերում: Նա մտքեր է առաջարկել, թե ինչպես կազմակերպությունը կարող է համակարգել իր ջանքերը Հայաստանում և օգնել երկրին ընթացիկ խնդիրների կարգավորման հարցում:

ԵԱՀԿ գործող նախագահը նաև ողջունել է Հայատսանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ «այդ գործընթացը կարող է նպաստել, ընդհանուր առմամբ, կայունության կարգավորմանը տարածաշրջանում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: