ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը համոզիչ կերպով հայտնել է Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը․ դեսպան Կոպիրկին

Ռուսական խաղաղապահ զորակազմն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության համար։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ այդ կապակցությամբ բազմիցս արտահայտվել են մեր երկրի ներկայացուցիչները, ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Ես կարծում եմ, որ այն, ինչ ասվել է, բավական համոզիչ և խոսուն կերպով վկայում է այն մասին, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը»,-նշել է նա։

Ինչպես հայտնի է, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքերից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ պայմանավորվածությունները։

Դիվանագետի կարծիքով՝ անհրաժեշտ է ամեն ինչ անել սրացում թույլ չտալու համար, որպեսզի նախորդ փաստաթղթերում արձանագրված պայմանավորվածությունները անշեղորեն կատարվեն։

Պատասխանելով Բրյուսելում կայանալիք հանդիպումից ակնկալիքների մասին հարցին, Կոպիրկինը կոչ է արել սպասել արդյունքներին:

«Ռուսաստանը երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը։ Նա շահագրգռված է, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Ռուսաստանն ինքն է այդ հարցում մշտական և զգալի ներդրում կատարում։ Մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ընդգծել է դիվանագետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: