ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրիմի և Հայաստանի միջև նոր զբոսաշրջային երթուղի կբացվի

Фото: Gettyimages

Ղրիմի և Հայաստանի միջև նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել: Այս մասին  հայտարարել է Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին

«Զբոսաշրջության ոլորտի և առողջարանային սպասարկման հետ կապված՝ արդեն 5 համաձայնագիր է ստորագրվել, հայկական ընկերություններից շատ հետաքրքիր առաջարկներ կան «Մետաքսե ճանապարհ-Ղրիմ-Հայաստան» զբոսաշրջային երթուղու վերաբերյալ»,- ասել է Կիվիկոն:

Փոխվարչապետը նշել է, որ երթուղին կարող է հետաքրքիր դառնալ ճանաչողական և պատմական տեսանկյունից. թերակղզին եղել է Մետաքսի ճանապարհի մի մասը, և նրա տարածքում պահպանվել են այն օբյեկտները, որոնք կարելի է այցելել։

«Մենք կուսումնասիրենք այս հարցը»,- հավելել է նա։

Կիվիկոյի խոսքով՝ Ղրիմում կան բազմաթիվ պատմական վայրեր, որոնք կհետաքրքրեն Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: