ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երեկվանից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են․ Արայիկ Հարությունյան

© Photo : press office of MoD of RF

Երեկվանից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են․ այս մասին Արցախի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի ՊԲ ստորաբաժանումները, կամավորականները, նաև ԱԱԾ ստորաբաժանումները։ Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և արդեն երեկվանից նաև ռուս խաղաղապահներն են գտնվում ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ շփման գծի լարված հատվածներում, որտեղ մենք հետագայում մեր դիրքերը փոխարինել են խաղաղապահ ուժերով, որոշակի կայունություն և ավելի հանգիստ իրավիճակ ենք ունեցել։

«Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ շփման գծի ամբողջ երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահները, այսինքն, ըստ այդ համաձայնագրի, դիրքեր չպետք է լինեն ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի, բայց քանի որ խաղաղապահ ուժերի քանակը բավարար չէ ամբողջ երկայնքով իրականացնել դա, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլև մշտապես կրակի տակ պահել մեր շփման գիծը և դրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը՝ կանխելու համար առաջխաղացումը և վտանգները, մենք շարունակում ենք իրականացնել մարտական հերթապահություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: