Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն անդրադարձել է մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոխական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Շառլ Միշելի կայացած հանդիպման արդյունքում տարածված ամփոփիչ հայտարարությանը․
Շառլ Միշելի հայտարարությամբ ամփոփվեցին Փաշինյան-Ալիև-Միշել հինգերորդ հանդիպման արդյունքերը։
Հայտարարության ընդհանուր տոնայնությունը մի քանի բան էր ցույց տալիս՝
- ձևաչափի կայունությունն ու կենսունակությունը վերականգնում են,
- սա Վաշինգտոնի միջնորդությամբ բանակցությունների ֆորմալ շարունակությունն է,
- ողջ օրակարգը ծածկում են հենց Բրյուսելում, ոչ թե ՌԴ միջնորդությամբ։
Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի համար։ Դրա հետ մեկտեղ՝ արագ արդյունքներ չեն ակնկալվում, արդեն պլանավորված են հանդիպումներ հուլիսին, հոկտեմբերին և այլն։
Այստեղ հետաքրքիր է, որ, կողմերի հակասություններին տուրք տալով, ցույց է տրվում, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումները հիմնական ձևաչափն են, իսկ Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ սպասվող հանդիպումը Քիշնևում՝ հավելյալ, կամ հարակից։
Բովանդակության մասին՝ առկա է երկու կամ ավելի ճիշտ՝ երկուսուկես պայմանավորվածություն․
1․ կողմերը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, բայց, ի տարբերություն Պրահայի հայտարարության՝ հստակ տարածքների ֆիքսմամբ՝ գրեթե զրոյացնելու համար մանևրելու դաշտը։ Այստեղ Փաշինյանը ստանում է իր հայտարարած 29,8 հազ ք/կմ ՀՀ տարածքի ճանաչում Ադրբեջանի կողմից, ինչը փորձ է արվելու մատուցել հայ հանրությանը որպես մեծագույն ձեռքբերում և «բավարար» հիմնավորում Արցախից հրաժարվելու համար, իսկ Ալիևը՝ ամրագրում, որ Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ չկա հստակ պայմանավորվածություն, որ Ադրբեջանը պետք է Արցախի հետ բանակցություններ վարի, այն էլ միջազգային որևէ ձևաչափով։ Կա պարզապես Շառլ Միշելի հորդորն Ադրբեջանին երկխոսություն ծավալել «նախկին ԼՂԻՄ հայկական բնակչության հետ» և քննարկում նրանց իրավունքների ու անվտանգության երաշխավորման անհրաժեշտության մասին։
Այլ կերպ ասած՝ Եվրոպական խորհրդի նախագահի մակարդակով ֆիքսվում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը՝ լուծած չլինելով նույնիսկ Փաշինյանի հայտարարած օրակարգի մյուս հարցերը՝ Արցախ-Ադրբեջան բանակցությունների միջազգային հարթակի ստեղծումն ու Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների երաշխավորումը։
Ի դեպ, նման մոտեցումն առաջին անգամ է այսպես հստակ ամրագրվում Շառլ Միշելի հայտարարություններում, մինչ այդ Միշելն ընդգծում էր «ԼՂ հայկական բնակչության» իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը, կամ ուղղակի շրջանցում Արցախի հարցը։
Հայտարարության մեջ տեղ է գտել անդրադարձ նաև սահմանների դելիմիտացիայի հարցին և նշվում է, որ կվերսկսվեն երկկողմ հանդիպումները։ Հիշենք՝ մրցակցող ռուսական ու եվրոպական միջնորդությունների ներքո մի քանի նման հանդիպում է կայացել՝ առաջինը առանց միջնորդի, ապա ՌԴ, ապա ԵՄ միջնորդությամբ։
Ուշագրավ է նաև «the former Nagorno Karabakh Autonomous Oblast» բառակազմի օգտագործումը նախկինում հիմնականում միջազգային բոլոր հայտարարություններում օգտագործվող Nagorno Karabakh-ի կամ նույն Միշելի հայտարարության մեջ տեղ գտած Karabakh-ի փոխարեն։ Սա, փաստացի, Արցախի Հանրապետության գոյության լիարժեք անտեսում է և վերջինիս՝ նախկինում Ադրբեջանի մաս լինելու լրացուցիչ ընդգծում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Եվ դա այն պարագայում, որ ոչ մի բառով անդրադարձ չի կատարվում Արցախի ներկայիս շրջափակմանն ու մտադրված հասունացվող հումանիտար աղետին։ Ամենաակտուալ այս հարցի շրջանցումը քողազերծում է ԵՄ իրական վերաբերմունքը հարցին ու Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման իրական եվրոպական ընկալումը՝ ավելի բացելով Ադրբեջանի ձեռքերը։
2․ Երկրորդ պայմանավորվածությունը վերաբերում է հաղորդակցության ուղիներին։ Այստեղ փորձ է արվել խնդիրների տարանջատման միջոցով արդյունք ցույց տալ՝ ընդհանուր ապաշրջափակման մասին պայմանավորվելու փոխարեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթգծի կառուցման վերաբերյալ՝դետալները դեռ կողմերը պետք է հստակեցնեն և պայմանագիր կնքեն։
Երկաթգծային հաղորդակցության հարցում պայմանավորվածությունների մասին խոսվել էր դեռ 2022թ ապրիլին կայացած երկրորդ հանդիպման արդյունքներով, սակայն մինչ այս բոլոր հայտարարությունների մեջ ընդգծվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ընդհանուր ապաշրջափակման մասին, այս անգամ պայմանավորվածությունները վերաբերում են առավելապես Ադրբեջանի գերակայություններին ու Նախիջևանն Ադրբեջանին կապելու հարցին։
Դրա հետ մեկտեղ, ընդհանրապես անդրադարձ չի կատարվում Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակմանը, դրա շուրջ և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։
3․ Երրորդ կիսապայմանավորվածությունը վերաբերում է գերիների հարցին։ Միշելն ամրագրում է, որ «կա ընկալում», որ մոտակա շաբաթներին որոշ պահվող անձինք ազատ կարձակվեն։ Այսինքն խոսքը ոչ թե բոլոր գերիների ազատ արձակման մասին է, այլ Ադրբեջանի կողմից որպես ԵՄ միջնորդությանը արված ռևերանս տրված խոստման՝ ևս մի քանիսին ազատ արձակել։
Սակայն այստեղ ևս Ադրբեջանի մոտեցումները գերակայել են, և ընդգծվում է, որ «մոլորված» զինվորների հարցը չպետք է այս փոխանակման համատեքստում դիտվի, նրանք արագ ընթացարկգով պետք է վերադարձվեն։ Խոսքը վերաբերում է երկու ադրբեջանցի դիվերսանտներին, որոնք վերջերս Սյունիքում հատել էին սահմանն ու մարդ սպանել, տեսանյութ հրապարակել և այլն։
Ստացվում է՝ արդեն ԵՄ համար բնական է, որ Ադրբեջանը հայ գերիներին օգտագործում է քաղաքական նպատակներով, իսկ հայկական կողմը պետք է մարդասպան դիվերսանտներին, որոնց վերաբերյալ կա դատարանի ազատազրկման որոշում, ուղղակի ազատ արձակի՝ նույնիսկ գերիների հետ փոխանակման հարց չբարձրացնելով։
Ուշագրավ է նաև այն, որ հայտարարության մեջ կրկին անդրադարձ է կատարվում ականազերծման խնդրին։
Եվ վերջինը, խոսուն է ընդգծումը, որ ԵՄ-ն չունի թաքնված օրակարգ, նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ ու արդար խաղաղության հասնելն է։ Սա պատասխան է ՌԴ մեղադրանքներին և արդարանալու փորձ, որն ավելի շատ հակառակի մասին է խոսում։
Իսկ արդարացի խաղաղության հիշատակումն ուղղակի ծիծաղելի է՝ հաշվի առնելով, թե ինչ սկզբունքների ու բալանսների վրա հիմնված կարգավորումն էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները (որոնցից մեկը ԵՄ-ն էր ներկայացնում բանակցային գործընթացում) անվանում արդարացի կարգավորում, և ինչպես է բացառապես ադրբեջանական շահերի ու պահանջների վրա կառուցված այս մոտեցումների ամբողջությունը մատուցվում «արդար խաղաղության» ներքո։
Ավելին, Միշելի այս մոտեցումն ու գնահատականն ուղղակիորեն հակասում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (որը ԵՄ և ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացված ու իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է) Արցախյան հակամարտության վերաբերյալ միասնական ամրագրված մոտեցմանը, որը ժողովուրդների ինքնորոշման իրավունքը Հելսինկյան մյուս երկու սկզբունքների հետ միասին դնում էր կարգավորման հիմքում։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
- Միրզոյան-Լավրով հանդիպում. ի՞նչ խնդիր էին լուծում կողմերը Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նպատակն ու հիմնական ուղերձները:...
- Փաշինյանը հրաժարվում է Արցախի համար և՛ քաղաքական, և՛ անվտանգային պատասխանատվությունից Հայաստանի իշխանությունը, մի կողմից՝ արձանագրում է, որ Ադրբեջանը ռազմական էսկալացիայի է պատրաստվում, ցանկացանում...
-
05:53
Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
-
21:35
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ Արցախի ԱԱԾ
-
20:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը
-
20:23
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը
-
20:10
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
-
19:32
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ
-
18:31
Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
-
18:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
-
18:15
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
-
16:52
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
-
16:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 ասիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:45
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
-
15:40
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
-
15:14
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
-
14:27
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
-
14:09
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
-
14:02
Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հաղթահարել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
-
13:48
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Պուտինը ՝ Փաշինյանին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 1,54 կմ/ժ