ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներքաղաքական ճգնաժամը Պակիստանում. գլոբալ պայքար միջուկային տերության համար

Anjum Naveed/AP

Պակիստանում տեղի ունեցած իշխանափոխությունը զուտ հերթական ներքաղաքական ճգնաժամը չէ: Աշխարհի վեցերորդ բանակն ունեցող միջուկային այս տերությունը, այդ թվում նաև իր աշխարահագրական դիրքով պայմանավորված մշտապես կարևոր նշանակություն է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի համար իրենց տարածաշրջանային, ինչպես նաև համաշխարհային ազդեցության տեսանկյունից: Եվ այսօր մի կողմից Ռուսաստանի և Չինաստանի, մյուս կողմից ԱՄՆ-ի և Եվրամիության միջև աննախադեպ սրացման ֆոնին Պակիստանը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն:

Ավանդաբար Պակիստանը փորձել է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել. արտաքին հիմնական գործընկերները եղել են ԱՄՆ-ը, որի հետ Իսլամաբադը սերտ համագործակցություն ունի հատկապես անվտանգային ոլորտում, և Չինաստանը, որը Պակիստանի տնտեսական հիմնական գործընկերն է:

Սակայն Իման Խանի կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում բավականին լարված հարաբերություններ ունի Վաշինգտոնի և մասնավորպես Բայդենի վարչակազմի հետ: Պակիստանի արդեն նախկին վարչապետին վրդովեցրել էր պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենի հեռախոսազանգի ուշացումը, այն դեպքում, երբ իր գլխավոր հակառակորդ Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույց համար Բայդենն ավելի վաղ էր ժամանակ գտել: Պակիստանի այն ժամանակվա վարչապետին դուր չէր եկել նաև հարևան Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործընթացը: Արդյունքում Իմրան Խանը իր հարցազրույցներից մեկում ԱՄՆ հետ հարաբերություններն ուղղակի անվանել էր ահավոր:

Դրան զուգահեռ, Խանի վարչակազմը ակտիվորեն զարգացնում էր հարաբերությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ: Արևմտյան գործընկերներին հատկապես նյարդայնացրել էր Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ժամեր առաջ Խանի մոսկվոյան այցը, որի ժամանակ տնտեսական համագործակցության մասին պայմանավորվածություններ էին ձեռքբերվել, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամում Իսլամաբադի չեզոք դիրքորոշումը:

Թեև Միացյալ Նահանգները հերքում են Իմարն Խանի պնդումն այն մասին, որ Պակիստանի դեսպանին սպառնալիքներ են փոխանցվել իրեն անվստահության գործընթացը տապալվելու դեպքում, ամերիկյան վարչակազմում ընդունում են, որ Պակիստանի դեսպանի հետ կոշտ զրույց է տեղի ունեցել Պակիստանի արտաքին քաղաքականության հետ կապված:

Պակիստանի նոր իշխանությունները և ավանդաբար ԱՄՆ հետ սերտ կապեր ունեցող բանակը փորձում են վերակագնել ԱՄՆ հետ նախկին հարաբերությունները: Սակայն դեռ վաղ է խոսել, թե որքանով կհաջողվի վերադարձնել Պակիստանի արտաքին քաղաքականությունում եղած բալանսը:

Այս շաբաթ հաջողվեց հաղթահարել երկրում սահմանադրական ճգնաժամը միայն, ներքաղաքական ճգնաժամը սակայն, հաղթահարված չէ: Երեք ամսվա ընթացքում Պակիստանում պետք է կայանան արտահերթ ընտրություններ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ երկրի արտաքին քաղաքական վետորի վրա: Իմրան Խանը չի պատրաստվում նահաջել: Նա արդեն հայտարարել է, որ  մասնակցելու է ընտրություններին: Չնայած հակակոռուպցիոն պայքարը տապալելու, երկրի տնտեսական վիճակը վատացնելու պատճառով Իմրան Խանը լուրջ քննադատության էր արժանանում երկրի ներսում, նույնիսկ իր թիմակիցներ էին կոռուպցիայի դեմ պայքարը տապալելու պատճառով հեռանում թիմից, ինչի արդյունքում էլ անվստահության գործընթացը ստացավ բավարար ձայներ, սակայն այսօր նա շարունակում է բավականին մեծ թվով աջակիցներ ունենալ երկրի ներսում: Ավելին, նրա կողմից արվող հակաամերիկյան հայտարարությունները բավականին լայն արձագանք են ստանում հասարակության մոտ:

Այլ հարց է, որ Պակիստանում ընտրություններում հաղթելու կամ վարչապետի պաշտոնում հայտնվելու համար պարտադիր է ունենալ բանակի աջակցությունը: Այդ թվում նաև բանակի հետ Իմրան Խանի հարաբերությունների փչանալը, բանակի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունները մեծապես նպաստեց վերջինիս՝ իշխանությունից հեռացնելուն:

Ամեն դեպքում, անկախ ընտրությունների արդյունքից Պակիստանին ներկա աշխարհաքաղաքական պայմաններում բավականին բարդ է լինելու պահել բալանսը և միաժամանակ սերտ համագործակցություն ունենալ հակառակ ճամբարներում գտնվող երկրների հետ՝ անկախ համագործակցության ոլորտների դիվերսիֆիկացիայից:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: