ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.15 դրամ -0,57 EUR - 415.38 դրամ -0,05 RUB - 6.32 դրամ +0,03 GBP - 481.02 դրամ -0,69
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով. Վահան Քերոբյան

rg.ru

Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով, РБК-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխանցում է Aysor.am։

«Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ: Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա: Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումը ռուբլով է եղել, բայց համապատասխան փոխարժեքով», - ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։

«Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նշել է, որ Հայաստան գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմ»-ի պայմանագիրը արդեն մի քանի տարի է` թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 1,03 կմ/ժ
1 C°
 
   
09.12.2022
   
10.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։