ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան՝ ռուբլով չվճարելու պատճառով

© Дмитрий Феоктистов/ТАСС

Ռուսական «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է բուլղարական Bulgargaz և լեհական PGNiG ընկերություններին գազի մատակարարումը՝ ռուբլով ժամանակին չվճարելու պատճառով, ասվում է հոլդինգի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գազպրոմ Էքսպորտը» ծանուցել է Bulgargaz-ին և PGNiG-ին ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին, մինչև վճարումը կատարվի հրամանագրով սահմանված կարգով», - հայտնել է «Գազպրոմը»:

Հաղորդագրությունում նշվում է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի գործունեության ավարտի դրությամբ այդ ընկերություններից ապրիլին գազի մատակարարումների համար վճարումներ չի ստացել:

«Գազպրոմը» նաև հիշեցրել է, որ Բուլղարիան և Լեհաստանը տարանցիկ երկրներ են, ուստի «երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն այս ծավալով»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: