ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը մտադիր է ավելացնել Ադրբեջանից գազի ներկրումը

Բրյուսելն ու Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանից Եվրոպական միություն գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ 

«Ներկայում Ադրբեջանի հետ գործում է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է մեծացնել գազի մատակարարումը և համագործակցություն հաստատել էներգետիկայի ոլորտում ապագայի համար, ներառյալ նաև վերականգնվող աղբյուրները», - ասել է նա:

Մաքֆիի խոսքով՝ Ադրբեջանը Եվրամիությանը 2021 թվականին մատակարարել է 8,1 մլրդ խմ գազ, 2022 թվականին՝ 11,3 մլրդ խմ։

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ փոխըմբռնման հուշագրի նպատակն է գազի մատակարարման ցուցանիշը հասցնել տարեկան 20 մլրդ խմ-ի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: