ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հայտնել է «առաջիկայում Հայաստանի հետ խնդիրների լուծվելու մասին». ԶԼՄ

Թուրքական «Türkiyegazetesi» լրատվամիջոցում «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով հրապարակում է արվել, փոխանցում է Ermenihaber-ը: 

Դրանում նշվել է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ իֆթարի ժամանակ օրակարգ է եկել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը:

Ըստ հրապարակաման հեղինակի (Էբրու Քարաթոսուն)՝ Էրդողանն այս թեմայով ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում առևտուրն էլ կլինի և խնդիրներն էլ կլուծվեն: 

«Հայաստանի հետ քննարկում ենք: Տա աստված սահմանները կբացվեն, և միասին բարեկամական հարաբերություններ կհաստատենք»,- ըստ հեղինակի տեղեկությունների՝ ասել է Էրդողանը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: