ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը մեկնարկելու նպատակով: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ։

«Քարտուղարը պարտավորվել է հետագայում ևս ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքներին համահունչ և շարունակել համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգում։

Հանդիպման ընթացքում պետքարտուղարը և արտգործնախարարը ստորագրեցին Միջուկային համագործակցության փոխըմբռնման հուշագիր՝ ճանապարհ հարթելով քաղաքացիական միջուկային բնագավառում համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ, քանի որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգամատակարարումը:

Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման առաջընթացը: Նրանք քննարկել են նաև Հայաստանի և նրա հարևանների միջև ընթացող երկխոսությունը։ Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին Հայաստանի ցուցաբերած ճկունության համար և խրախուսել է հետագա ուղիղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ընդգծելով ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել կայուն խաղաղություն և բարգավաճում, այդ թվում՝ մեր կարողությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- ասված է հաղորդագրությունում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: