ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ազդակ է Հայաստանի ժողովրդին՝ հաջորդը դուք եք. Բրեդ Շերման

Արցախում մեր աչքի առաջ էթնիկ զտումներ են ծավալվում. հայերը լքում են իրենց տունը, որն ավելի քան 2000 տարեկան է: NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին իր X միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։

«Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ազդակ է Հայաստանի բնակիչներին՝ հաջորդը դուք եք: Ռուբեն Վարդանյանը և բոլոր անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն:

Բայդենի վարչակազմը պետք է հրապարակայնորեն ասի Ադրբեջանին՝ վերջ տվեք հիմա, այլապես պատժամիջոցների կենթարկվեք:

Անցյալ շաբաթ պատգամավոր Քրիս Սմիթը և ես բանաձեւ ներկայացրեցինք Արցախում ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Սա 21-րդ դարն է. Միացյալ Նահանգները չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա»,- նշել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    15 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: