ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բարեկամական հարաբերությունները մեր պետությունների միջև բավականին ներդաշնակ են զարգանում. Էդուարդ Աղաջանյանը՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Բարեկամական հարաբերությունները մեր պետությունների և խորհրդարանների միջև բավականին ներդաշնակ են զարգանում. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Մայիսի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ հատկապես 2019 թ. ընթացքում բավականին ակտիվացել էին բարձրաստիճան փոխայցերը: Կայացել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական փոխայցերը: Սակայն, COVID-19-ի պատճառով անմիջական շփումները պաշտոնական պատվիրակությունների փոխայցերի մակարդակով ժամանակավորապես ընդհատվել էին: Չնայած այդ հանգամանքին` հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ քաղաքական երկխոսությունը երկու երկրների խորհրդարանների միջև չի ընդհատվել, և երկուստեք շահագրգիռ են հայ-գերմանական առավել խորացված համագործակցությամբ:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Հայաստանը գնահատում է Գերմանիայի կառավարության ֆինանսական և տեխնիկական աջակցությունը` ուղղված մեր երկրում ընթացող ժողովրդավարական և տնտեսական ոլորտներում բարեփոխումների աջակցմանը:

Վլադիմիր Վարդանյանը ևս կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված քայլերը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ողջունել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության որդեգրած սկզբունքային քաղաքականությունը:

Երկուստեք կարևորել են միջազգային գործընկերների արձագանքը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ջանքերը:

Այս առնչությամբ նշվել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ Բունդեսթագում կայացած անաչառ քննարկումները:

Ընդգծվել է Հայաստանում GIZ և IRZ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: