ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ագրեսիան բացահայտ ցույց է տալիս ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը. Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարարին

Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  Գերմանիայի գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է ԱԳ նախարարությունը, Արարատ Միրզոյանը նշել է, որ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը: Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հրատապ քայլերի իրականացման և առկա մեխանզիմների կիրառման միջոցով Ադրբեջանի առավելապաշտական ու ագրեսիվ վարքագիծը զսպելու հրամայականը։ Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է նաև առկա խնդիրներն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով լուծելու անթույլատրելիությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    28 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: