ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բորելն առաջարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանել ԱՄՆ պատժամիջոցների ցուցակից՝ Իրանին ԳՀՀԾ-ին վերադարձնելու համար

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դիտարկում է Իրանի վերադարձը միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA), որով Թեհրանին առաջարկվելու է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կհանվի  ԱՄՆ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատայինները կմնան այս ցուցակում:

«Ինչ-որ պահի ես պետք է ասեմ, որ որպես [Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում բանակցությունների] համակարգող՝ ես պաշտոնապես դնում եմ այս առաջարկը քննարկման», - շաբաթ օրը Financial Times-ին ասել է Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փաստաթուղթը դրված է նախագահ [Ջո Բայդենի] սեղանին, [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենի հետ իմ քննարկումները հասել են իրենց սահմանագծին»,- հավելել է նա։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: