ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոտ ապագայում հնարավոր կլինի սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը. Բայրամով

Դուշանբեում ընթանում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։

«Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասը վերածել խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ  Լավրովը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ նշել է, որ բավականին ինտենսիվ շփումներ են եղել պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի առումով։

«Կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գոնե այս գործընթացը սկսել»,- ասել է նա։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է եղել և մնում է երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների իրականացմանը։

«Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները ներկայիս ձևաչափերի վրա՝ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի շուրջ, կամ, ինչպես երևի ավելի ճիշտ է անվանել դա՝ պայմանագիր՝ հարաբերությունների կարգավորման, հարաբերությունների հաստատման և մնացած բոլոր խնդիրների լուծման մասին, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման և չլուծված մնացած այլ խնդիրների մասին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը, հաղորդում է Aysor.am-ը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: