ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մահացել է ԱՄԷ-ի նախագահը

wam

Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանը, հայտնում է NEWS.am-ը վկայակոչելով Նախագահի գործերի նախարարությանը։ ԱՄԷ նախագահ և Աբու Դաբիի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանը մահացել է ուրբաթ՝ մայիսի 13-ին:

«Նախագահի գործերի նախարարությունը ցավակցում է ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ և իսլամական ազգին և աշխարհին ԱՄԷ-ի նախագահ, Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահայանի մահվան կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նա ընտրվել էր որպես իր հոր՝ Նորին Մեծություն Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահայանի իրավահաջորդ, ով ԱՄԷ-ի առաջին նախագահն էր 1971 թվականին միավորումից հետո։

1948 թվականին ծնված Շեյխ Խալիֆան ԱՄԷ-ի երկրորդ նախագահն էր և Աբու Դաբիի էմիրության 16-րդ կառավարիչը։ Նա Շեյխ Զայեդի ավագ որդին էր։

ԱՄԷ-ի նախագահ դառնալուց ի վեր շեյխ Խալիֆան ղեկավարում էր ինչպես դաշնային կառավարության, այնպես էլ Աբու Դաբիի կառավարության խոշոր վերակառուցումը: Նրա իշխանության օրոք ԱՄԷ-ն արագ զարգացում է ապրել:

Շեյխ Խալիֆան գլխավորել է նավթագազային ոլորտի և վերամշակող արդյունաբերության զարգացումը, ինչը հաջողությամբ նպաստել էր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը:

Բացի այդ, նա առաջարկել էր Դաշնային ազգային խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման համակարգ մշակելու նախաձեռնությունը, ինչը որպես առաջին քայլ էր դիտվել դեպի ուղիղ ընտրությունների հաստատումն ԱՄԷ-ում :

ԱՄԷ-ում և տարածաշրջանում նրան շատ էին սիրում, հայտնում է Khaleej Times-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: