ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի կալանավորվելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել  է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վարորդ Արամ Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդը կշարունակի մնալ ազատության մեջ:

Տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օրինական շահերի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք այս պահին պաշտոնական որևէ տեղեկատվություն չունեն, իմացել են ԶԼՄ-ներից։

Նա դժվարացավ ասել, թե ինչի հիման վրա է դատարանը կալանքի միջնորդությունը մերժել. «Այնուամենայնիվ, ի սկզբանե անձին չկալանավորելը, ի սկզբանե փախուստի համար մեղադրանք չառաջադրելը, 15 օր հետո կատարված գործողությունները հավանաբար նպաստել են նրան, որ դատարանը հենց այդպիսի հիմքով էլ կարող է ազատ արձակած լինել։ Ես ինքս բովանդակության մասին որևէ տեղեկություն չունեմ»։

Րաֆֆի Ասլանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ տուժող կողմը հետևողական է լինելու քրեական գործին, որպեսզի մինչև վերջ ընթացք ստանա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: