ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408 դրամ -2,82 EUR - 430 դրամ -1,48 RUB - 7 դրամ -0,74 GBP - 502 դրամ +0,39
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիտվայի նախագահը կժամանի Հայաստան

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որի ընթացքում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի հասարակայնության հետ կապի վարչությունը:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակը, երկրում ժողովրդավարական բարեփոխումները, Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաև՝ Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները:

Լիտվայի նախագահը հանդիպում կունենա նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և հայաստանաբնակ լիտվացիների հետ: Գիտանաս Նաուսեդան նաև  հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մինչ այդ, Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 3,09 կմ/ժ
22 C°
 
27°  17° 
26.06.2022
31°  18° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: