ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդերլանդական կողմը մեծապես արժևորում է Հայաստանի ՍԴ-ի հետ ընթացիկ արդյունավետ գործընկերությունը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որին ուղեկցում էին նոր մեկնարկող «Խորհրդատվական աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագրի» փորձագիտական թիմի անդամները: 

Ողջունելով դեսպանին և փորձագիտական խմբի անդամներին՝ Արման Դիլանյանը կարևորել է նոր կարճաժամկետ խորհրդատվական ծրագրի մեկնարկը՝ համոզմունք հայտնելով, որ Սահմանադրական դատարանի ու Նիդերլանդների Թագավորության դեսպանության միջև գործուն համագործակցությունը կշարունակի լրացվել նոր փոխշահավետ ծրագրերով:

Իր հերթին դեսպան Նիկոլաս Սխերմերսն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ նիդերլանդական կողմը մեծապես արժևորում է Սահմանադրական դատարանի հետ ընթացիկ արդյունավետ գործընկերությունը՝ միտված Հայաստանում իրավունքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հայ-նիդերլանդական իրավական կապերի հետագա ամրապնդման շուրջ: Նիդերլանդական կողմը մեծապես արժևորում է Հայաստանի ՍԴ-ի հետ ընթացիկ արդյունավետ գործընկերությունըՆիդերլանդական կողմը մեծապես արժևորում է Հայաստանի ՍԴ-ի հետ ընթացիկ արդյունավետ գործընկերությունը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: