Ուկրաինայում բիոնախագծերին մասնակցող ՀՀ կառույցների առկայությունը մանրազնին վերլուծության կարիք ունի. ՌԴ դեսպանություն
Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության մասին հաղորդագրությամբ է հանդես եկել։
«Այս տարվա մայիսի 16-ին Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուշադրություն դարձրեց նախկին ԽՍՀՄ տարածքում կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրներին։ (http://kremlin.ru/events/president/news/68418)
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ՝ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։ Դրա ակտիվացմանը նպաստել է 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման երկկողմ փոխըմբռնման միջկառավարական հուշագրի ստորագրումը։
Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում իրականացվում են մի շարք հաջողված նախագծեր, որոնց արդյունքում ապահովվել են սանիտարահամաճարակային իրավիճակի արդյունավետ մոնիթորինգը, տեղեկատվության փոխանակումը, կարևոր գիտահետազոտական, տեխնիկական և մեթոդական աջակցությունը Հայաստանի լաբորատոր ցանցի բարելավմանն ու պրոֆիլային մասնագետների ուսուցումը։ ՄԻԱՎ-ի դեմ պայքարում երկկողմ համագործակցության շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ վերացվեց ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային։ Ռուսաստանի կողմից փոխանցված շարժական լաբորատորիաների օգտագործմամբ համատեղ աշխատանքը թույլ է տվել կանխել ժանտախտի և այլ վտանգավոր վարակների ելքը Հայաստանի տարածքում բնական օջախներից։
Միևնույն ժամանակ, կենսաբանական անվտանգության մասին հիշյալ հուշագրի կատարման համատեքստում մենք դեռևս ունենք հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների փոխգործակցության մասին ստացվող (ներառյալ ռազմական գերատեսչությունների միջոցով) տեղեկատվության վերաբերյալ։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թիրախավորում է իրկողմից ֆինանսավորվող Ռ.Լուգարի անվան կենտրոնը Վրաստանում՝ ակտիվացնելով մանրէաբանության և համաճարակաբանության ոլորտում համատեղ գիտական հետազոտությունները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ։ Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք, Պենտագոնի շահերից ելնելով, կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցող՝ Հայաստանի կառույցների առկայությունը։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում՝ ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ։ Այս գործոնը, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 0,51 կմ/ժ