ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.56 դրամ +0,56 EUR - 430.54 դրամ +0,54 RUB - 7.67 դրամ +0,67 GBP - 502.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն ակնկալում է, որ առաջիկայում հնարավոր կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները

Մենք հետևողականորեն կողմ ենք հանդես գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը և դրա հետագա սահմանագծմանը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է NEWS.am։

«Միևնույն ժամանակ, ինչպես դա ամրագրված է Սոչիի գագաթաժողովին հաջորդած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու երկրների սահմանին կայունության մակարդակի բարձրացման համար։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը: Գործընկերները տեղեկացրել են, որ մոտ են ազգային պատվիրակությունների ձևավորման գործընթացի ավարտին։ Ռուսաստանն իր փորձագիտական ​​թիմն արդեն ձևավորել է։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Կցանկանայի նաև ընդգծել, որ Ռուսաստանը եզակի փորձագիտական ​​ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Ուրախ կլինենք կիսել մեր փորձը հայ և ադրբեջանցի ընկերների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակներում»,- ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 1,54 կմ/ժ
23 C°
 
28°  17° 
26.06.2022
32°  19° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: