ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.56 դրամ +0,56 EUR - 430.54 դրամ +0,54 RUB - 7.67 դրամ +0,67 GBP - 502.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը կարևորագույններից մեկն է հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում. Զախարովա

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Լուրեր»-ի հարցին, թե ինչպես է գնահատում տարածաշրջանային և տնտեսական կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, պատասխանել է.

«Մոսկվան Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման հարցը առանցքային խնդիրներից մեկն է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում համագործակցության համատեքստում: Բարձր ենք գնահատում ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այդ խմբի համանախագահները կանոնավոր շփման մեջ են, որպեսզի բոլոր կողմերին բավարարող որոշումներ մշակվեն», փոխանցում է 1lurer.am։

Նա նաև հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Երևան էր այցելել ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանի հաղորդակցության խնդիրները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 2,57 կմ/ժ
19 C°
 
28°  17° 
26.06.2022
32°  19° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: