ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408 դրամ 0 EUR - 429 դրամ -2 RUB - 7 դրամ 0 GBP - 496 դրամ -3
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին մասնակցել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված Արցախյան ֆորումի փակման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ֆորումի ընթացքում կազմակերպված թեմատիկ քննարկումները, ընդգծել, որ նման նախաձեռնություններն ավելի կենսունակ են դարձնում ապագայի հանդեպ արցախահայության ունեցած տեսլականն ու մոտեցումները: Հանրապետության նախագահն անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, առկա խնդիրներին ու դրանց հաղթահարմանն ուղղված աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ թե՛ հետպատերազմյան ժամանակաշրջանում առկա դժվարությունները, թե՛ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած երկարաժամկետ մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն բոլոր կարող ուժերի համախմբվածության ու առողջ քննարկումների միջոցով: Այդ համատեքստում Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներին և, հատկապես, բարերար Ռուբեն Վարդանյանին՝ մշտապես Արցախի կողքին լինելու և տարբեր ծրագրերով գործուն աջակցություն ցուցաբերելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 5,66 կմ/ժ
31 C°
 
34°  21° 
30.06.2022
34°  21° 
01.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: