ՀՀ ՊՆ-ն հաստատեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Վարդասարի հատվածում (Sputnik Արմենիա)

ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հաստատել է Սյունիքի մարզում՝ Վարդասար կոչվող բարձունքի հատվածում, ադրբեջանական զորքերի ևս մեկ առաջխաղացման փաստը:
Մայիսի սկզբին Sputnik Արմենիան էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն/սահմանապահները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասարի հատվածում։
Դիրքերի տեղակայման տարածքների մասին տեղեկությունը համընկել էր ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած տվյալների հետ։ Նա ապրիլին ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի տեղակայման ինտերակտիվ քարտեզ էր հրապարակել, որում երևում էր, որ Ներքին Հանդ գյուղի մերձակայքից բացի, դիրքեր են տեղակայված նաև Ծավ գյուղից դեպի հարավ։
Սակայն այն ժամանակ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊՆ-ից վստահեցրել էին, որ Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան և չեն եղել։
Ավելին` հարցին, թե կա՞ն արդյոք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման այլ շրջաններ, բացի Գեղարքունիքի Վարդենիս (Կութ, Վերին Շորժա և այլն) համայնքից, Սյունիքի Սև լիճ, Իշխանասար և Ներքին Հանդ բնակավայրերից, ՊՆ-ից հայտնել էին, որ բացի Հայաստանի տարածք ներխուժելու նախկին դեպքերից, այլ դեպքեր չեն արձանագրվել։
Ուսումնասիրելով արբանյակային քարտեզները՝ մայիսի 10-ին Sputnik Արմենիան որոշել է կրկին հարցում ուղարկել ՊՆ` ներկայացնելով արբանյակից արված լուսանկարն ու նշելով Վարդասարի մոտակայքում իրականացված ինժեներական աշխատանքների շրջանները։ Խնդրել են պարզաբանել` լուսանկարում ադրբեջանական դիրքեր են, թե ոչ (եթե այո, ապա ե՞րբ է տեղի ունեցել ներխուժումը)։
Ու ստացել են պատասխանը․ «Սլաքներով նշված կետերում հակառակորդի մարտական դիրքերը տեղադրվել են 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին»։
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանության կողմից պաշտոնական տեղեկություն չի եղել այդ հատվածում, ինչպես նաև Ներքին Հանդ գյուղի շրջանում ադրբեջանական ներխուժման մասին։
-
19:19
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
-
19:10
Թուրքիայի նախագահը Մադրիդում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ
-
19:00
ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել
-
18:34
Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը
-
18:10
Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
-
17:29
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին
-
17:18
Երկօրյա այցով Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը
-
16:00
ՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիր
-
15:08
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:52
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
-
14:51
Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
-
14:47
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին
-
14:15
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի. բանակցում են աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու համար
-
14:05
Արցախի իշխանությունների հետ քննարկվել է այլընտրանքային ճանապարհների հարցը․ Նախագահի մամուլի քարտուղար
-
13:56
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
13:42
Արցախի ԱԺ նախագահն խորհրդակցություն է հրավիրել
-
13:26
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը
-
13:23
ՀՀ ԿԲ-ն և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիր
-
13:15
Խերսոնի մարզը նախապատրաստվում է հանրաքվեի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով
-
12:34
Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
13:09
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 5,66 կմ/ժ