ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Պորտուգալիան անշեղորեն զարգացնում են միջպետական կապերը. ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Մայիսի 25-ին Պորտուգալիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը տեղի է ունենում աշխարհում, ու մասնավորապես, Եվրասիական տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների և լարվածության ֆոնին, և հետևաբար, երկու երկրները մեծապես գնահատում են իրենց միավորող բարեկամական ու գործընկերական ամուր և երկարատև կապերը:

Անցյալում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցեր, մասնավորապես՝ Պորտուգալիայի փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի այցերը Երևան, և Հայաստանի նախագահի ու ԱԳ նախարարների այցերը Լիսաբոն, որոնք առկա բարեկամական երկկողմ հարաբերությունների հավելյալ վկայություն են։

Հայաստանն ու Պորտուգալիան իրական գործընկերներ են և կիսում են մի շարք առաջնահերթություններ և ընդհանուր արժեքներ: Երկու երկրները հանդես են գալիս որպես Հայաստանի, Եվրամիության և նրա անդամ պետությունների միջև 2017թ․ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմեր, ու բարեբախտ զուգադիպություն է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման այս հոբելյանը համընկնում է Համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրագործման դինամիկ գործընթացի հետ։

Այս առթիվ Պորտուգալիան և Հայաստանը ցանկանում են վերահաստատել իրենց հանձնառությունը՝ առավել ամրապնդելու միջպետական երկխոսությունը քաղաքական, տնտեսական և ոլորտային մակարդակներում, ինչպես նաև ամրապնդել իրենց փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և միջազգային, տարածաշրջանային ու բազմակողմ այլ հարթակների շրջանակներում, որտեղ երկու երկրներն արդեն իսկ արձանագրել են ամուր և արդյունավետ համագործակցություն։

Պորտուգալիան հետևողականորեն աջակցում է Հայաստանին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Հայաստանն էլ իր հերթին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Պորտուգալիայի հետ զարգացնելու առևտուրը և համագործակցությունը կրթական, մշակութային փոխանակումների, գիտական հետազոտությունների, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում։

Պորտուգալիայի և հայ ժողովրդի միջև բարեկամության ոգին, ու  մասնավորապես, «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության բարեգործական ուժը հանդիսանում են որպես համերաշխության խորհրդանիշ և կամուրջ, որոնք ի զորու են առավել միավորել երկու երկրներին, ինչպես նաև Արևելքի և Արևմուտքի մյուս ժողովուրդներին ու մշակույթներին։

Այսօր Հայաստանն ու Պորտուգալիան անշեղորեն զարգացնում են միջպետական կապերը և նպատակ ունեն էլ ավելի սերտորեն աշխատել միմյանց հետ՝ բացահայտելու հարաբերություններում չօգտագործված հսկայական ներուժը ի բարօրություն իրենց քաղաքացիների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: