ՀԱՊԿ-ը բարձրացրել է հայ-ռուսական հարաբերությունները նոր՝ դաշնակցային մակարդակի. ՌԴ դեսպանատան խորհրդական
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով՝ դառնալով ավելի բազմակողմանի և ընդլայնված, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստեղծման 20-ամյակին նվիրված «ՀԱՊԿ-ի ներկան և ապագան» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Դմիտրի Պանտելինը՝ հիշեցնելով հայ-ռուսական հարաբերությունների պատմական խորը արմատները և քրիստոնեական այն ընդհանուր արժեքներն ու ժառանգությունը, որ կրում են թե՛ հայ, թե՛ ռուս ժողովուրդները:
«Ներկայումս մեզ համախմբում են առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, գիտատեխնիկական լայն կապերը: Իսկ ռուս-հայկական փոխգործակցությունը ռազմական ոլորտում ուղղված է երկու պետությունների, Անկախ պետությունների համագործակցության հարավային թևի անվտանգության և Անդրկովկասում կայունության ապահովմանը», - նշեց ռուս դիվանագետը:
Խոսելով ՀԱՊԿ-ի նշանակության մասին՝ Դմիտրի Պանտելինը շեշտեց, որ 20 տարի առաջ հիմնադրված կազմակերպությունը բարձրացրել է հայ-ռուսական հարաբերությունները նոր՝ աննախադեպ բարձր, դաշնակցային մակարդակի և կուտակել է մեծ ներուժ անվտանգության նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համար:
«Մեր կազմակերպությունն ամրապնդվում է տարեց տարի՝ յուրացնելով անդամ պետությունների լավագույն փորձը», - ասաց Պանտելինը:
Ռուսաստանի դեսպանության խորհրդականը նաև հիշեցրեց, որ 2021 թ. սեպտեմբերի 16-ից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում նախագահում է Հայաստանը, որին բաժին ընկավ բավական բարդ և պատասխանատու ժամանակաշրջան, որի ընթացքում 2022 թ. հունվարին տեղի ունեցան հայտնի դեպքերը ՀԱՊԿ անդամ Ղազախստանում: Եվ հենց Հայաստանի նախագահությամբ որոշում ընդունվեց խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան՝ ներքին իրավիճակը կայունացնելու նպատակով:
«Ղազախստանում ՀԱՊԿ-ի իրականացրած խաղաղապահ գործողությունը հաստատեց անդամ պետություններում անվտանգությունը արդյունավետորեն ապահովելու հավաքական ուժերի պատրաստականությունը և ցույց տվեց միջազգային հանրությանը կազմակերպության գործունակությունը», - ընդգծեց ՌԴ դեսպանության խորհրդականը:
Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից մեկ տարի ժամկետով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 3,6 կմ/ժ