ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.56 դրամ +0,56 EUR - 430.54 դրամ +0,54 RUB - 7.67 դրամ +0,67 GBP - 502.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում հանդիպել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է ՆՍՏՏ Արամ Ա Վեհափառ Հայրապետը։

Հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։

Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը,ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 2,57 կմ/ժ
19 C°
 
28°  17° 
26.06.2022
32°  19° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: