ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Արարատի մարզ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մայիսի 30-ին ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին պետ Վարդան Սաֆարյանը։ 

Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ Սեդրակ Թևոնյանն ընդգծել է, որ կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։

Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ ունի Իրանի, հատկապես՝ Գիլան և Մազանդարան նահանգների հետ։ Վերջինս խոստացել է համագործակցության օղակ դառնալ Իրանի մյուս նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման հարցում։

Սեդրակ Թևոնյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր այլ ուղղությունները՝ անդրադառնալով նաև կրթության, արտահանման և այլ ոլորտներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: