ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին  Բադասյանը գրել է ֆեյսբուքյան  իր էջում:

«Օրերս հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարևորել եմ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես, երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։

Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը՝ երկու երկրների միջև արձանագրված առևտրաշրջանառության աճի համատեքստում:

Անդրադարձել ենք ճանապարհային տուրքերի, ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման հարցերին, ինչպես նաև տվյալների էլեկտրոնային փոխանակման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել՝ առկա բոլոր ուղղություններով գոհացնող արդյունքների հասնելու վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: