ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային  պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի  գլխավորած պատվիրակությունը, այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հրավերով հունիսի 2-ին և 3-ին կլինեմ Հունաստանի հետ բարեկամության և համագործակցության ամուր պատմական կապեր ունեցող Հայաստանում: Այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներ կունենամ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի և իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հետ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Նիկոս Խարդալիասը՝ տեղեկացնելով, որ հանդիպումներ են նախատեսված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաեւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հունաստանի Հանրապետության ազգային  պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի զոհերի հիշատակին:

Նախատեսված են նաև այցեր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, ինչպես նաև, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    18 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: