ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների բովանդակության չհամապատասխանող հայտարարություններ է անում.  հայկական կողմը բանակցությունների ժամանակ քննարկած հարցերի մասին հրապարակային հայտարարում է։

«Այն, ինչ հայկական կողմը հրապարակային հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է գործընթացին։ Մենք այս հարցում փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել և հանրությանը տեղեկացնել նրա մասին, ինչ քննարկում ենք։ Մենք այլ բան չենք տեղեկացնում։ Բանակցությունները տեղի են ունենում նաև այն պատճառով, որ կան տարաձայնություններ։ Մենք հույս ունենք, որ հնարավոր է բանակցությունների միջոցով հաղթահարել այդ տարաձայնությունները»,- ասաց Գրիգորյանը։

«Ի դեպ, սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են հայտարարել, հենց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից հայտարարվել է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում։ Իհարկե, Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ ինչ բանակցում ենք, հրապարակայնացնում ենք։ Մեր գործընկերների կողմից հերքում չի եղել, ավելին՝ նրանք հաստատել են, որ քննարկվում է այն, ինչ մենք հրապարակել ենք»,- ավելացրեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ Հայաստանը շարունակում է կարևորել Արցախում ապրող հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։

«Մենք համոզված ենք, որ հենց իրավունքները և անվտանգությունն են որոշելու կարգավիճակը, շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Համոզված եմ, որ սա այն կարևոր ուղղությունն է, որի շուրջ աշխատելով, մենք արդյունքներ ենք ունենալու»,- եզրափակեց Գրիգորյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: