ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուրախալի է Հայաստանում տուրիզմի վերականգնման միտումը. Զուրաբ Պոլոլիկաշվիլին՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, ով Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է պարոն Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և կարևորել Հայաստանի՝ 2021-2025թթ. համար ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ ընտրվելը, ինչն էլ ավելի կխթանի արդյունավետ փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ զբոսաշրջությունը տնտեսության՝ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած ճյուղերից է Հայաստանում, որը ներկայում վերականգնման միտում է արձանագրում, և Կառավարությունը տարբեր ծրագրերով հնարավորինս աջակցում է այդ գործընթացին:

ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար ու նաև շնորհավորել վարչապետ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք: Նա ողջունել է նստաշրջանը Երևանում անցկացնելու ՀՀ կառավարության որոշումը, կիսվել տպավորություններով միջոցառման ընթացքի և իր հանդիպումների վերաբերյալ, արդյունավետ գնահատել նստաշրջանի աշխատանքները: Զուրաբ Պոլոլիկաշվիլին ուրախալի է համարել Հայաստանում տուրիզմի վերականգնման միտումը և ՀՀ կառավարության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել են գյուղական տուրիզմի և ագրոտուրիզմի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, զբոսաշրջային բիզնեսով զբաղվելը խթանող, մտածելակերպը զարգացնող կրթական ծրագրերի իրականացմանը, նաև կանանց ձեռներեցության հզորացմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրերն այս ուղղություններով և դրանց շարունակական լավարկման համատեքստում կարևորել ՄԱԿ-ի ԶՀԿ խորհրդատվական օժանդակությունը: Զուրաբ Պոլոլիկաշվիլին հետաքրքրական է համարել ներկայացված ծրագրերը և վերահաստատել ՄԱԿ-ի ԶՀԿ պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով աջակցելու դրանց հաջող իրագործմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ներդրումային համաժողով կազմակերպելու հնարավորությունների շուրջ և պայմանավորվել շարունակել համագործակցության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: