Ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական խայտառակության մասին մի քանի կարճ արձանագրում.
1/ ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում (կից դնում եմհաստատող տեսանյութը)
2/ մի քանի արձակված արկ ընկել է կառավարական ամառանոցի տարածքում
3/ բարձրաստիճան մի քանի ոստիկան, փոխոստիկանապետեր ի վիճակի չէին հանդարտեցնել, կառավարել կարմիր բերետավորների ոհմակներին ու տպավորություն կա, որ դրանք այլ տեղից էին կառավարվում
Հ.Գ. ուղիղ եթերում հանգամանալից փաստերով կներկայացնեմ ողջ իրականությունը
Հ.Հ.Գ. կցում եմ Արսեն Բաբայանի մի գրառումն այդ արկերի մասով. «Ստացածս տեղեկությունների համաձայն ոստիկանության կողմից այսօր հատուկ միջոցներ են կիրառել ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1032 (Դավիթաշենի զորամասի) և թիվ 1033 զորամասի (Արգավանդ) հատուկ միջոցներ կիրառող վաշտի անձակազմից։
Ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է, իսկ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։
Այս հատուկ միջոցը կարող է կիրառվել միայն նման մարտական լրակազմի հաշվեկշռում առկա քանակից և բացառապես ՀՀ ոստիկանապետի գրավոր հրամանով կամ ցուցումով, կրկնում եմ, բացառապես գրավոր:
Ըստ մասնագետների վկայությունների քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է:
Ժամկետանց լինելու հանգամանքը հնարավոր է ստուգել միայն կրակված արկի պարկուճի զննությամբ, որի հնարավորությունն այս պահին ունի միայն ոստիկանությունը: Ամենևին պատահական չէ այն հանգամանքը, որ տեսանյութերից մեկում հստակ երևում է, որ ոստիկանության ծառայողը հատուկ խնամքով վերցնում է կրակված արկի պարկուճը, որպեսզի հնարավոր չլինի հետագայում զննությամբ ստուգել նշված հանգամանքը:
Դատախազության հսկողությամբ, հակակոռուպցիոն կոմիտեն պարտավոր է մանրամասն քննությամբ, հանրության համար ստուգելու հնարավորությամբ պատասխանել այս հարցին»:
Հիշեցնենք՝ հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջո ու Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների անհնազանդության ակցիայի ժամանակ նրանց և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, տեղի ունեցածի հետևանքով, հունիսի 3-ին ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ, փոխանցում է Panorama.am-ը։
-
22:11
Արցախում վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից
-
20:22
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
-
20:09
Փաշինյանի՝ Քուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք․ Էրդողան
-
19:19
6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից
-
18:47
Օլիմպիադա․ Հայաստանի թիմը մեծ առավելությամբ հաղթեց ադրբեջանցիներին
-
17:49
Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն
-
16:43
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում․ ԿԳՄՍՆ
-
16:19
Ջրի սակագինը կարող է նորից թանկանալ
-
15:29
Չինաստանը կոչ է արել ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից
-
15:04
Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. համայնքի ղեկավար
-
14:56
Մեկ շաբաթում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք
-
14:39
Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
-
14:26
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:36
Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին դուրս բերել զինված ուժերը երկրի «օկուպացված» տարածքներից
-
12:27
ՄԻՊ-ը առաջարկություններ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
-
11:48
Ինչո՞վ է նախընտրելի հանգիստը Թունիսում
-
10:18
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ
-
10:08
Լարվածությունը պահպանվում է․ Արցախի ՊՆ
-
10:02
Միջուկային զենքը տեղ չունի Իրանի քաղաքական դոկտրինայում. Իրանի ԱԳ նախարար
-
09:21
Համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող նավերին մուտք գործել Բոսֆոր
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:45
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
16:16
Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
20:38
Խաչիկ գյուղի բնակչին երեք ադրբեջանցիներ, նրա կամքին հակառակ, տեղափոխել են Նախիջևան, իսկ հետո վերադարձրել․ ՔԿ
-
18:11
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է՝ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը․ ՀՀ ԱԳՆ
-
18:58
Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 6,17 կմ/ժ