ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արայիկ Հարությունյանն Ասկերան քաղաքում մասնակցել է «Թումո» տուփի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին Ասկերան քաղաքում մասնակցել է «Թումո Հայաստան» կրթական ծրագրի ընդլայնման նախաձեռնությանը միացած բարերարների շնորհիվ տեղադրված Թումո տուփի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ծրագրի շնորհիվ ընթացիկ տարում նման տուփեր են տեղադրվել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Երեք շրջկենտրոններում բացված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները նախատեսված են մոտ հազար աշակերտի համար։ Պետական ֆինանսավորմամբ կապահովվեն տրանսպորտային միջոցներ, որպեսզի շրջկենտրոնների հարակից համայնքների աշակերտները ևս այդ կենտրոններում ուսանելու հնարավորություն ունենան։
 
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ծրագրի դերը երեխաների ժամանակակից կրթության և զարգացման գործում՝ նշելով, որ Կառավարությունը շահագրգռված է Արցախի այլ խոշոր համայնքներում ևս «Թումո» տուփեր տեղադրելու հարցում։
 
Միջոցառմանը ներկա «Թումո» ծրագրի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՀ իշխանություններին արդյունավետ համագործակցության համար, վստահեցրել է, որ ստեղծված են բոլոր նախադրյալները ծրագրի արդյունավետ գործունեության և ընդլայնման համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    24 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    28°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: