ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու երաշխիքներ չի տալիս

© AP Photo/Olivier Matthys

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս Ֆինլանդիայում եւ Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՆԱՏՕ-ին դրանց անդամակցության դեպքում: Հունիսի 7-ին Շվեյցարիայի Էր տե Էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Քամիյ Գրանը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Յուրաքանչյուր երկիր միջուկային ոլորտում ազատություն ունի ընդունելու կամ չընդունելու զենքը: Խոսքն այն մասին չԷ, որ սահմանվեն սահմանափակումներ»,- ասել Է նա՝ պատասխանելով հեռուստածրագիրը վարողի այն հարցին, թե Ռուսաստանին կտրվեն արդյոք երաշխիքներ՝ հաշվի առնելով հեռանկարում Ֆինլանդիայում եւ Շվեդիայում միջուկային զենքի հնարավոր տեղակայումը: Գրանի խոսքով՝ միջուկային զենքի հարցը ՆԱՏՕ-ին անդամակցող յուրաքանչյուր երկիր լուծում Է «սուվերեն կերպով»:

Այն հարցին, թե ՆԱՏՕ-ն սպասում Է արդյոք Ռուսաստանի կողմից «ռազմական գործողություն» կամ «ուժի ցուցադրում» ի պատասխան դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվադիայի անդամակցության, Գրանը պատասխանել Է. «Ռուսաստանցիներն իրենք են հայտարարել, որ դա անհրաժեշտ չԷ, եւ ես կարծում եմ, որ դա արդարացված կլինի»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականն ըստ որում պնդել Է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի կողմից խոսքը վերաբերում Է «խաղաղ պետությունների պաշտպանական դիրքորոշմանը, որոնք առճակատման չեն ձգտում Ռուսաստանի հետ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: