ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը նոր չէ, որ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ… Ունենք պատրաստակամություն շարունակել այն. Վահան Կոստանյան

«Հայաստանը նոր չէ, որ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և՝ տարբեր ձևաչափերով: Ունենք պատրաստակամություն շարունակել այդ գործընթացը»,-այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում։

Փոխնախարարն ասաց, որ  Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հրավեր չի ստացել, իսկ նման հայտարարություն տարածած Գյունտեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ չէ, պարզապես հասարակական կազմակերպության ղեկավար է, որի անվան մեջ կա «ՆԱՏՕ» բառը:

Նա պատասխանեց նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող հարցին:

«Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններին և այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք այս հարաբերություններում, դրանց մասին բարձրաձայնվել է բազմիցս, մասնավորապես 2022թ, սեպտեմբերին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից, մենք այլ՝ ավելի ադեկվատ արձագանք էինք սպասում, թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից»,-ասաց Կոստանյանը:

Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Կոստանյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի դիվանագետները անկեղծ բաց քննարկումներ են ունենում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: