ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի պլանը Սիրիայում. որո՞նք են նոր գործողության թիրախները

 Թուրքիայի սպասվող գործողության թիրախում Թել Ռիֆաթ և Մանբիջ քաղաքներն են, որոնք վերահսկվում են ԱՄՆ հովանու տակ գտնվող քրդական ուժերի կողմից: Գրավելով դրանք Թուրքիան փորձում է վերահսկողության հաստատել 90 կմ երկարությամբ միջանցքի վրա: Գործողության հետագա ընթացքը, մյուս թիրախները, ըստ էության, պարզ է դառնալու տարածաշրջանային դերակատարների արձագանքից:

Սիրիայում ԱՄՆ դաշնակից համարվող քրդական ուժերը հայտարարել են, որ թուրքական հնարավոր ներխուժման դեմ պայքարելու են Սիրիայի իշխանությունների հետ միասին: Սա թերևս Դամասկոսի համար Թուրքիայի կողմից իր սուվերեն տարածքը խախտելու միակ դրական կողմն է: Միացյալ Նահանգների հետ համագործակցող քրդական ուժերը վերահսկում են Սիրիայի տարածքի բնական ռեսուրսներով հարուստ զգալի հատվածը: Թուրքական սպառնալիքն ինքնավարության ձգտող և պաշտոնական Դամասկոսին լուրջ ընդդիմություն հանդիասցող քրդերի ստիպում է համագործակցել Ասադի հետ: ենթադրվում է, որ արդյունքում քրդերը որոշակիորեն կմեղմեն պաշտոնական Դամասկոսի նկատմամբ իրենց դիրքորոշումը:

Մանրամասները տեսանյութում.


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.12.2024
       
    15.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: