ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանում այսօր առավոտյան տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք բերված մակարդակը, արտահայտել են փոխադարձ տրամադրվածություն դրանց հետեւողական ամրապնդման, այդ թվում՝ առեւտրատնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացման համար։

Կողմերը վերահաստատել են նաև Աստանայի ձևաչափի շրջանակներում աշխատանքը շարունակելու իրենց հանձնառությունը։

Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը և Իրանի նախագահը հայտնել են ռուս-իրանական հարաբերությունները հետևողականորեն ամրապնդելու իրենց փոխադարձ մտադրությունը։ Պուտինի և Ռաիսիի զրույցի ընթացքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նշվել է ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) շուրջ համաձայնության հասնելու համար դիվանագիտական ​​ջանքերի շարունակման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: