Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում

Հայկական ազգային ավիափոխադրողը՝ Fly Arna-ն ազդարարեց իր գործունեության մեկնարկը. Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օդանավը ժամանեց հունիսի 10-ին՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորեցին ջրային կամարով։ Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, «Էյր Արաբիա» խմբի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է:
Սկզբնական շրջանում Fly Arna-ն թռիչքներ կիրականացնի 4 ուղղությամբ: «Երկու ուղղություն՝ դեպի Եգիպտոս՝ Հուրգադա և Շարմ էլ Շեյխ, նաև Քուվեյթ ու Բեյրութ: Չենք պլանավորում նույնիսկ մոտ ապագայում սահմանափակվել 4 ուղղությամբ, գալիք 3-4 շաբաթվա ընթացքում հայտարարություններ կլինեն նոր ուղղությունների մասով»,-ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը` լրագրողների հետ զրույցում:
Առաջին չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան հուլիսի 3-ին:
Փափազյանը վստահեցրեց՝ Fly Arna-ի համար առաջինը անվտանգությունն է: «Էյր Արաբիա»-ի մոդելը լոուքոսթեր է, և դա լինելու է Fly Arna-ի մոդելը: Կարելի է ակնկալել, որ նաև մատչելի են լինելու տոմսերը»,-ասաց Փափազյանը:
Ընկերության պլաններում է միջնաժամկետ ապագայում նաև դեպի եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնելը: Փափազյանը հույս հայտնեց, որ ԵՄ սև ցուցակը Հայաստանի համար մոտ ապագայում կվերանայվի:
-
00:23
Բայդենն ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները
-
23:02
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
-
20:30
Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ․ «Հայաստան» դաշինք
-
20:18
Ադրբեջանն Իրանի միջոցով Նախիջեւանի հետ կապի այլընտրանք ունի՝ Հայաստանի շրջանցմամբ. Բայրամով
-
18:20
Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքի տարածքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել
-
17:48
Եվրոպա այցելելը արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք. Էստոնիայի վարչապետը կոչ է արել` ռուսաստանցիներին զրկել ԵՄ այցելելու արտոնությունից
-
17:00
Բայդենն օգոստոսի 9-ին փաստաթղթեր կստորագրի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ
-
16:52
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի Հանրապետության դեսպանին
-
16:38
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:16
Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Թուրքիայում է
-
16:03
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը «Համագործակցություն, փոխգործակցություն» մեդալով է պարգևատրել ԱԻ նախարարին
-
15:29
Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին
-
14:32
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի նորընտիր վարչապետին
-
13:51
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է
-
13:32
Ծանր վիրավորում են ստացել 2 զինծառայող. ՊԲ
-
13:30
ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ
-
13:23
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց իսպանացիներին
-
13:13
ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան
-
13:00
Հայաստանը սատարում է «մեկ Չինաստանի» սկզբունքին. ԱԳՆ խոսնակ
-
12:28
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը․ ՊԲ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:45
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
16:16
Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
20:38
Խաչիկ գյուղի բնակչին երեք ադրբեջանցիներ, նրա կամքին հակառակ, տեղափոխել են Նախիջևան, իսկ հետո վերադարձրել․ ՔԿ
-
18:11
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է՝ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը․ ՀՀ ԱԳՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 1,54 կմ/ժ